Կգործարկվի հարթակ, որով Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են դիմել և համալրել թափուր աշխատատեղերը
Հայաստանյան բուժհաստատություններում շարունակում են բուժում ստանալ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 198 բուժառում։ Նրանցից 44-ի վիճակը ծանր է, իսկ 10-ինը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Եվս 19 բուժառու շարունակում է առողջության վերականգնումը արտասահմանյան կլինիկաներում»,- նշեց նա։
Առաջնային առողջապահության պահպանման կենտրոններ արդեն իսկ կցագրվել է 28 հազար 861 անձ։
Նա տեղեկացրեց, որ Արցախի բռնի տեղահանված 13 հազար 888 երեխա հաճախում է հայաստանյան կրթական հաստատություններ։
Ն.Բաղդասարյանն ասաց, որ այս շաբաթվա ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը գործարկելու է մեկ հարթակ, որով ուսուցիչները կարող են դիմել և համալրել թափուր աշխատատեղերը։
«Այդ գործընթացը լինեու է արտամրցութային կարգով, որոշ դեպքերում տրվելու են հավելավճարներ»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, տեղեկացնում ու միաժամանակ տեղեկացնում
- Կվերադառնա՞ն Արցախ բռնի տեղահանվածները. Հարցում արցախցիների շրջանում
- Ինչ ծրագրեր պետք է իրականացնել բռնի տեղահանված արցախցիների Հայաստանում մնալու և չարտագաղթելու համար
- Ահազանգ. Արցախից բռնի տեղահանված որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ
- Արցախից բռնի տեղահանված 95 անձի վիճակը գնահատվում է ծանր
- Արցախցի նախկին նախարարը՝ ուսուցիչներին. Սեղմեք Ձեր ատամները, կուլ տվեք սուգը և բռունցք արեք
- ԿԳՄՍ նախարար. ԼՂ-ի ուսուցիչներ, խնդրում եմ ձեր տվյալներն ուղարկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան