2.4 մլրդ մարդ ապրում է այն երկրներում, որտեղ ջրի դեֆիցիտ կա
Այսօր 2.4 մլրդ մարդ ապրում է այն երկրներում, որտեղ ջուրը համարվում է դեֆիցիտ։ Սննդի համաշխարհային օրվա առթիվ նման տվյալ է հրապարակել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։
«Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այդ թիվը կտրուկ կմեծանա։ Երաշտը, տեղումների բացակայությունը և ջերմաստիճանի բարձրացումն արդեն իսկ ավերածություններ են ստեղծում Եվրոպայում: Այժմ մենք պետք է սկսենք խնայողաբար լինել ջրի հետ։ Յուրաքանչյուր ոք կարող է իրավիճակը փոխել դեպի լավը՝ նախապատվություն տալով տեղական, սեզոնային ու թարմ ապրանքներին, ինչը թույլ կտա նվազեցնել սննդի թափոնները և դրանց վերօգտագործման անվտանգ ուղիներ գտնել՝ միաժամանակ կանխելով ջրի աղտոտումը»,-նշում է կազմակերպությունից։
ՊԳԿ-ի՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնակատար Նաբիլ Գանջին ընդգծել է, որ ջրի կառավարման նորարարական և արդյունավետ պրակտիկայում ներդրումները կարևոր նշանակություն ունեն:
«Կառավարություններից մինչև անհատներ, բոլոր ոլորտները պետք է առաջ տանեն փոփոխությունները, որպեսզի միասին կառուցեն ջրի արդյունավետ և ճկուն աշխարհ»,-նշել է նա:
Այսօր՝ Պարենի համաշխարհային օրը, կազմակերպության կողմից աշխարհի ավելի քան 150 երկրներում կազմակերպված տարբեր միջոցառումներն ուշադրություն են հրավիրում պարենային անվտանգության և ջրի կայուն կառավարման խնդիրների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին