«ԵՄ հումանիտար օդային կամուրջ» Պաղեստինին, իսկ Արցախին՝ ոչ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Եվրահանձնաժողովը հայտարարել է «ԵՄ հումանիտար օդային կամուրջ» գործողության մեկնարկի մասին՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։
Ես, իհարկե, դեմ չեմ Գազայի խաղաղ բնակիչների մարդասիրական իրավունքների պաշտպանությանը և ինչ տեղի է ունենում վերջին օրերին, պարզապես մարդկային ողբերգություն է` երկուստեք հարյուրավոր զոհեր կանանց և երեխաների շրջանում:
Բայց ինչու՞ միջազգային դերակատարները հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի 9-ամսյա շրջափակման ժամանակ, ինչու՞ էին նույն դերակատարները լուռ հետևում ադրբեջանական ագրեսիային և որպես հետևանք Արցախում էթնիկ զտումների իրականացմանը:
Թե ինչ թշնամություն է գործել մեր ժողովրդի նկատմամբ հայաստանյան իշխանությունն, արդեն բոլորին է պարզ, բայց դա չի արդարացնում միջազգային խաղացողներին` իրենց անտարբերությամբ ու լռությամբ հարյուրավոր զոհերի և մարդկանց հայրենազրկմանը տանելու կամ այդ գործընթացին նպաստելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել․ Տիգրան Աբրահամյան
- Ինչու՞ ՄԱԿ-ում սրությամբ չդրվեց հումանիտար օդային միջանցքի հարցը․ Վահե Հովհաննիսյան
- Պետք է ճնշում գործադրել՝ դեպի Արցախ օդային միջանցք բացելու համար. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ Swiss Impact with Banerjis-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները