Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով չի լինում․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Ես վստահ եմ, որ Քննչական կոմիտեն (հատկապես մամուլի քարտուղարը) այս աղջկան բլոկ ցանկ է գցել, այլապես, եթե տեսներ այս գրառումը, մի գեղեցիկ արձանագրություն կկազմեին դրան տալով քրեական վարույթ նախաձեռնելու անվանումը:
Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով չի լինում: Հենց սա է, օրինակ՝ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ քաղաքական հետապնդման ապացույցը. յուրայինը բացահայտ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք է քարոզում, բայց որևէ մեկը նրան մի կես բերան դիտողություն էլ չի անում, իսկ Արմինեն ընդամենը բարձրաձայն մտածում է և արժանանում մեղադրյալի «տիտղոսին»»։
Լուսանկարը՝ Բաբայանի էջից։
Հարակից հրապարակումներ`
- Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցված քրգործն արդեն դատարանի վարույթում է
- Արմինե Ադիբեկյանի դեմ քրգործ են հարուցում մեկ տարի առաջ արված գրառման համար