Գործարկվել է ԼՂ ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը
ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը գրում է.
«Երեկ երեկոյան գործարկեցինք ԼՂ ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը։ Գործարկման պահին 1422 թափուր տեղ ունեինք։ Այս պահի դրությամբ արդեն թափուր տեղերը 1386-ն են, այսինքն՝ մի քանի ժամում արդեն իսկ 36 ուսուցիչ դիմել է արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու համար և ընտրել է իրեն հարմար աշխատավայրը։
Հիշեցնեմ հարթակի հղումը՝ kadrer.emis.am: Մեկնաբանությունում կդնեմ նաև դիմելու ուղեցույցը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան