Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածները ստացել են ռուսական օգնություն
Ռուսաստանի տան (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչություն) թիմը և Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը երեքշաբթի Հայաստանի ինը բնակավայրերում օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղից բռնգաղթածներին: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ն ասել է Երևանի Ռուսական տան աշխատակից Ելենա Շուվաևա-Պետրոսյանը։
«Ռուսական տան և Ռուսաստանի մարդասիրական առաքելության թիմն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի ինը բնակավայրերում ապաստան գտած Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածներին: Սևանում, Գագարինում, Գեղամավանում, Ծովագյուղում, Չկալովկայում, Գավառում և այլն բնակավայրերում բռնագաղթած 260 ընտանիք ստացել է 520 փաթեթ մարդասիրական օգնություն, որոնցում եղել են սննդամթերքի և հիգիենայի պարագաներ»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Ռուսական մարդասիրական առաքելությունը ուրբաթ օրը վեց տոննա մարդասիրական բեռ է առաքել Հայաստան՝ Ղարաբաղից տեղահանվածների համար։ Ինքնաթիռը մատակարարել է անձնական հիգիենայի պարագաներ, կենցաղային քիմիկատներ և երկար պահպանման ժամկետ ունեցող ապրանքներ, այդ թվում՝ հացահատիկեղեն, մանկական սնունդ՝ ընդհանուր 16 արկղ:
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Արցախից բռնագաղթածներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների և անհատների ցանկը
- Բռնագաղթած ուսուցչի հետ պայմանագիրը կնքվում է երկու ուսումնական տարով.ԿԳՄՍ փոխնախարար
- 100 483 բռնագաղթած և 21 079 տրանսպորտային միջոց արդեն հատել են Հակարիի կամուրջը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին