Նախկին պատգամավոր. Ոնց կարելի է առաջնային խնդիրները թողած «կայֆերի» համար փող ծախսել
ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը, արձագանքելով հայտնի ռեփեր Սնուփ Դոգի չեղարկված համերգի համար երգչին մեծ գումարներ վճարելուն, գրում է.
«Հետաքրքիր է թե որ պատուհասը պետք է պատասխան տա այս ծայրահեղ ծար պայմաններում պետբյուջեից 6 միլիոն դոլարը մի կոպեկի պես շպրտելու համար, երբ այսօր մարդիկ կոպեկ-կոպեկ գումարներ են հավաքում Արցախահայության համար վերմակից սկսած մինչև սնունդ ու մնացած առաջին անհրաժոշտության պարագաների ձեռքպերման համար։
Ոնց կարելի ա պետական մակարդակով առաջնային խնդիրները թողած շոուների ու «կայֆերի» (կներեք արտահայտությանս համար) համար փող ծախսել...
Որ հանկարծ մի սովորական քաղաքացի մի հազար-երկու հազար դոլարի չարաշահում արած լինի մի մեծ «մասկի շոու» կկազմակերպեք ու կդատեք...
Թե չեք պատկերացնում թե որոնք են պետության համար առաջնահերթ խնդիրները՝ ասեք, կասենք»։
Հարակից հրապարակումներ`
- Սնուփ Դոգի համերգը հետաձգվել է
- Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ
- Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկելու հանրագիրը հանձնվել է Կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում