Իսրայելը հայտարարել է Ուսամա Մազինիի վերացման մասին
Իսրայելի Պաշտպանության բանակը (Ցախալ) երկրի գլխավոր անվտանգության ծառայության հետ համատեղ գործողություն է իրականացրել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման խորհրդի (շուրայի) ղեկավարին վերացնելու համար։ Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունը։
Նշվում է, որ Ուսամա Մազինին ոչնչացվել է։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ նա պատասխանատու էր ՀԱՄԱՍ-ի բանտարկյալների համար և ղեկավարում էր Իսրայելի դեմ ահաբեկչական գործողությունները։