Եվրոելույթը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ թշնամուն ուղղված ուղիղ հրավեր՝ հարձակվելու Հայաստանի վրա․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Մեծ խելք պետք չի հասկանալու համար, որ ազգակործանի այսօրվա եվրոելույթը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ թշնամուն ուղղված ուղիղ հրավեր՝ հարձակվելու Հայաստանի վրա։ Դե իսկ «կիրթ» թշնամին էլ դժվար թե այդ հրավերը մերժի՝ մի տեսակ, անքաղաքավարի կլինի մերժելը։
Այս ծանր վիճակից կա միայն մեկ ելք - Երևանի կենտրոնում շտապ հրավիրել հուժկու հանրահավաք՝ մինիմում 3-4 հազար մասնակցով, 8-10 բոցաշունչ ելույթով, հետմիտինգային հուժկու երթով-բանով, և վճռականորեն պահանջել դավաճանի հրաժարականը։
Ես այլ ելք չեմ տեսնում»։
Հարակից հրապարակումներ`
- Ստրասբուրգում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հանդիպումը
- Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած. Նիկոլ Փաշինյան