«Կիրթ» Ալիևի հերթական քայլը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Ստեփանակերտում քայլելով անցել է Արցախի Հանրապետության դրոշի վրայով, որն իր արարողակարգի աշխատակիցները հատուկ փռել էին Արցախի կառավարության շքամուտքի դռների առաջ: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ պահը ցուցադրել է AzTV-ն։
Հիշեցնենք, որ 2018 թ սեպտեմբերին, կիսվելով Ալիևի հետ իր հանդիպումների տպավորություններով, Փաշինյանն ասել էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց»։ Այսօր ավտորիտար երկրի ղեկավար «կիրթ» Ալիևը կրկին ցույց տվեց բարբարոսի իր դեմքը՝ քայլելով երեք տասնամյակ ժողովրդավարության առաջադեմ արժեքներով առաջնորդվող Արցախի Հանրապետության դրոշի վրայով:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել
- Ալիևն օկուպացված Ստեփանակերտում բարձրացրել է Ադրբեջանի պետական դրոշը
- Ստեփանակերտի պայթյունի հետևանքով 150 անճանաչելի դիակ գտնվում է փորձաքննության բյուրոյում