Converse Mobile հավելվածում հասանելի է նոր հնարավորություն
Converse Mobile hավելվածի գործիքակազմը համալրվել է ևս մեկով՝ «Կարաս» համալրվող ավանդի ներդրման հնարավորությամբ:
«Սա հիանալի լուծում է այն հաճախորդների համար, ովքեր մտադիր են խնայողություններ կուտակել աստիճանաբար՝ եկամտից մասհանումների միջոցով: Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Հավելվածում մուտք գործել Հայտեր բաժին, ապա անցնել Ներդնել ավանդ, ընտրել ավանդատեսակը՝ «Կարաս» և լրացնել անհրաժեշտ դաշտերը»,- ասել են Բանկում:
Ներդրում հնարավոր է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով՝ 6 ամիս, 1 տարի, 18 ամիս, 2 տարի ժամկետով: Նվազագույն գումարը 10.000 ՀՀ դրամն է կամ 100 ԱՄՆ դոլարը: ՀՀ դրամով ավանդի տարեկան պարզ տոկոսադրույքը մինչև 10% է, իսկ ԱՄՆ դոլարով ավանդինը՝ մինչև 3.40%: Տոկոսագումարը հաշվեգրվում է մայր գումարին: Սահմանված է մայր գումարի մասնակի նվազեցման հնարավորություն:
Converse Mobile հավելվածի զարգացմամբ Կոնվերս Բանկը մտադիր է ստեղծել թվային միջավայր տարբեր ֆինանսական կարիքներ, պահանջներ և հնարավորություններ ունեցող անձանց համար՝ նրանց առաջարկելով բանկային ծառայությունների համապարփակ գործիքակազմ: Վերջին ամիսներին էապես մեծացվել է հավելվածով վճարումների հնարավորությունները, իսկ առաջիկայում կներդրվեն նոր՝ այդ թվում աննախադեպ հնարավորություններ:
Նշենք, որ Converse Mobile հավելվածում ներկայում առկա են հետևյալ հնարավորությունները՝ հաշիվների կառավարում, փոխանցումներ Հայաստանում և արտերկիր, վճարումների լայն գործիքակազմ, վարկավորում, ներդրումներ, քարտերի պատվեր և այլն:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան