Վերջին ամսվա իրադարձությունները շատ մտահոգիչ են. Եվրոպական խորհրդարանի նախագահ
«Եվրոպական խորհրդարանը քաղաքական մարմին է, և հետևողական է լինելու երեք սկզբունքների իրականացման ապահովմանը։ Շատ հստակ բանաձևեր ու զեկույցներ է ընդունել, կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել խաղաղության բանակցությունները»,- Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան՝ պատասխանելով հարցին, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպական խորհրդարանի երեք բանաձև, մեկ զեկույց է ընունել, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն, արդյո՞ք Եվրոպական խորհրդարանը մտածում է կամ պատրաստվում է մեխանիզմներ կիրառել, որ այդ պատժամիջոցները գործնականում կիրառվեն։
Նա ողջունեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելու հանդիպել։
«Մեզ համար բանակցությունները կարևոր են Ադրբեջանի հետ սահմանազատման, հաղորդակցման ուղիների բացման և մարդասաիրական խնդիրների լուծման առումով։ Վերջին ամսվա իրադարձությունները շատ մտահոգիչ են, այդ պատճառով կոչ ենք անում խաղաղություն և մարդասիրական պաշտպանություն»,- ասաց Ռոբերտա Մեցոլան։
Սկզբում ունեցած ելույթում նա ասաց.
«Հարգելի Փաշինյան, մեծ պատիվ է ձեզ ողջունել ժողովրդավարության տանը՝ Ստրասբուրգում։ Ձեր ներկայությունն այստեղ վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանին, իսկ դուք հավատարիմ եք եվրոպական ընտանիքին։ Եվրոպական հարևանությունը ավելի քան երբևէ հիմա անկայուն է և անապահով, պատերազմ և ահաբեկչություն՝ այսպիսին է մեզ շրջապատող իրականությունը հիմա։ Սակայն ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է մեզ համար։ Եվրոպական արևելյան հարևանության շրջանակում մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, սահմանների անխախտելիությանը։ Նախորդ շաբաթ մենք բանաձև ընդունեցինք, որով դատապարտեցինք ԼՂ-ի նկատմամբ հարձակումը։ Այժմ մեր ուշադրությունը կենտրոնացնենք ազնիվ և արդար խաղաղության բանակցությունների վերսկսման վրա։
Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքներն ու անվտանգությունը ԼՂ-ում։ Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը և ԼՂ-ում բնակվել շարունակող հայերի համար միջազգային երաշխիքները կարող են օգնել խաղաղությանը և հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր առաջարկներին, որոնց նպատակն է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը՝ հիմքում ունենալով ՀՀ-ի և Ադրբեջանի ինքիշխանության, սահմանային անխախտելիության և տարածքային ամբողջականության ճանաչումը։ Եվրոպան կշարունակի աջակցել Հայաստանին՝ այս իրավիճակը հաղթահարելու գործում»։
Ըստ նրա, Ն. Փաշինյանի հետ խոսել են այդ մասին և իրենց աջակցությունն են առաջարկել ԼՂ-ից եկեղ փախստականների հոսքի կապակցությամբ։
«Վերահաստատեմ, որ կոչ ենք անում վերսկսել բանակցությունները ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրների վերաբերյալ՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր։
Մենք ամբողջովին հանձնառու ենք մնում աջակցելու այդ բանակցություններին, որպեսզի տևական խաղաղություն ապահովվի՝ հանուն տարածաշրջանի մարդկանց։
Դուք 2018 թվականին առաջնորդում եք ձեր երկիրը, և աջակցում ենք ձեր երկրում ժողովրդավարական բարեփոխումները։ Այս պալատը կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրիդն այս ծանր ժամանակներում»,- ասաց Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան