Սեպտեմբերի 19-ից ի վեր ռուս խաղաղապահներն Արցախում 24 դիտակետ են փակել
«Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների զինաթափման և լուծարման կապակցությամբ Ասկերանի շրջանում 24 ժամվա ընթացքում փակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ ժամանակավոր դիտակետ»։ Տեքստն ու ձևակերպումները վերցված են զորախմբի պաշտոնական էջից։
Նշվում է՝ ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են ութ դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետեր։
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,-ասված է հաղորդագրության մեջ։