Բայդենը հոկտեմբերի 18-ին կայցելի Իսրայել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ին կայցելի Իսրայել, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Իսրայել կատարած այցից հետո Բլինքենը լրագրողներին հայտնել Է Գազայի հատված մարդասիրական օգնության հասանելիության վերաբերյալ ԱՄՆ-ի և Իսրայելի մշակած ծրագրի մասին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Մենք ողջունում ենք Իսրայելի խոստումն աշխատել այդ ծրագրի վրա։ Նախագահը սպասում է դա քննարկելու հնարավորությանը, երբ չորեքշաբթի կլինի այստեղ»,- ասել է Բլինքենը, որը գտնվում է Իսրայելում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեցլ է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում և Իսրայելում կան հազարավոր զոհերի, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ է գտնվում ավելի քան 150 իսրայելցի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է