Իրենց ցանկությունը ո՞րն էր՝ մինչև վերջին մարդը կռվեի՞ն, զոհվեի՞ն, իսկ կանայք, երեխաներն էլ դառնային թուրքի փա՞յ. Սերժ Սարգսյան
«Ով այդպիսի փորձեր է անում, կներեք, բառիս համար, ղալաթ է անում։ Ամբողջ աշխարհն ասում է, թե ով է հանձնել և ինչպես են հանձնել»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որ Ձեր մարտական ընկերները գերեվածված են, ի՞նչ կարող եք ասել, մյուս կողմից էլ մեղավորության սլաքները դեպի նրանց են ուղղում, նաև դեպի Արցախի վերջին նախագահ։
Ս. Սարգսյանը նշեց, որ իրենք ամեն ինչ կարող են փորձել, բայց իրենց փորձերը միշտ չէ, որ հաջողությամբ են պսակվում։
«Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները հանձնելու հետ։ Երկրորդ հանգամանքը. խորհրդարանով ընտրված վերջին նախագահը ի՞նչ պետք է աներ։ Ընդհանրապես, մնացած փոքր բանակով, փոքր զինված ուժերով արդյո՞ք ի վիճակի էր Արցախը դիմակայել Ադրբեջանին։ Իհարկե, ի վիճակի չէր։
Այսինքն իրենց ցանկությունը ո՞րն էր, որ այդ մարդիկ մինչև վերջին մարդը կռվեի՞ն, զոհվեի՞ն, իսկ կանայք, երեխաներն էլ դառնային թուրքի փա՞յ։ Դա՞ է այդ մարդկանց ցանկությունը եղել»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Շահրամանյանը երևանյան խորհրդակցությանը քաղաքական գնահատականներ չի հնչեցրել
- Ադրբեջանում Արցախի Հանրապետության նախագահներին սպառնում են մինչև 14 տարվա ազատազրկմամբ
- Կադրեր Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալումից ու հարցաքննությունից
- Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
- Զախարովա. Արցախի նախկին նախագահները և Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացիներ են, մեզ ոչ ոք չի դիմել
- ՀՀ ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները
- Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ
- Ադբրբեջանական ԶԼՄ-ները գրում են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր