Բաքվի դատարանում Վագիֆ Խաչատրյանի համար ցմահ ազատազրկում են պահանջել
Բաքվի դատարանում առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործոց «տուժողները», ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, պահանջել են ցմահ ազատազրկում։
Դատարանում տուժող ներկայացված անձինք Խաչատրյանի հասցեին սպանության ու այլ մեղադրանքներ են ներկայացրել։ Ըստ Բաքվի, իբր 1988-ին Մեշալ գյուղի վրա հարձակում է եղել, որի ժամանակ գործողությունը ղեկավարել է Վ. Խաչատրյանը։
Հակարիի կամրջից առևանգված Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»: Խաչատրյանն այսօր հայտարարեց՝ չի ընդունում մեղադրանքները, որևէ հանցագործության մասնակից չի եղել։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի դատարանում Վագիֆ Խաչատրյանի հայտարարությունները բողոքի ալիք են բարձրացրել
- Վագիֆ Խաչատրյանի փաստաբանը շաքար ունի
- Արցախի ՄԻՊ. Միջազգային հանրությունը պետք է ապահովի Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան
- ԱԳՆ. Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն
- Վագիֆ Խաչատրյանի դեմ ընթացող շինծու «դատավարությանը» արձագանքում է Ֆեյսբուքի հայկական տիրույթը
- Վագիֆ Խաչատրյանը՝ Բաքվի դատարանում
- Բաքվում մեկնարկում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
- Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվում առաջին դատական նիստն են նշանակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան