Լեհաստանի ընդդիմությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի Դոնալդ Տուսկին
Ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիա» (KO) կուսակցությունը Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար Դոնալդ Տուսկին կառաջադրի Լեհաստանի վարչապետի պաշտոնում: «Իզվեստա»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Ցեզար Տոմչիկը։
Նրա խոսքով՝ կուսակցությունում գերակշռում է կոալիցիոն բանակցություններն արագ անցկացնելու ցանկությունը։ Ընդ որում, նա նշել է, որ իրենք կապ են պահպանում այլ քաղաքական խմբակցությունների ղեկավարների հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յարոսլավ Կաչինսկու «Իիրավունք և արդարություն» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ 35,38 տոկոս արդյունքով, սակայն չի կարողանա ինքնուրույն կառավարություն ձևավորել:
Նշենք նաև, որ «Քաղաքացիական կոալիցիա»-ն ստացել է ձայների 30,70 տոկոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է