Երևանում մեկ գիշերում թալանել են մի քանի Lexus ու Range Rover
Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին հոկտեմբերի 12-ին դիմել է Երևանի բնակիչ՝ 63-ամյա Ա. Ա.-ն և հայտնել, որ Լեռ Կամսարի փողոցի իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի 2 կողային հայելիները գողացել են: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, նշված հասցե են են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը, ում Ա. Ա.-ն հայտնել է, որ 15 օր առաջ դարձյալ գողացել էին իր Lexus-ի 2 կողային հայելիները:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ գողությունը կատարել են Տավուշի մարզի բնակիչ՝ 29-ամյա Ատոմ Ա.-ն և Երևանի բնակիչ 29-ամյա Արամ Ե.-ն:
Նույն օրը, հերթական ահազանգն են ստացել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ Երևանի բնակիչ՝ 45-ամյա Հ. Ա.-ից, ով հայտնել է, որ Անտառային փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները: Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ այս դեպքը նույնպես կատարել են Ատոմ Ա.-ն և Արամ Ե.-ն:
Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին դարձյալ ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 44-ամյա Ա. Գ.-ից, ով հայտնել է, որ Այգեձոր փողոցի 31 հասցեի բակում կայանված իր Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ գողությունը կատարել են Ատոմ Ա.-ն և Արամ Ե.-ն: Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևան քաղաքի Այգեձոր փողոցի բնակիչ՝ 32-ամյա Ք. Ջ.-ն և հայտնել, որ Այգեձոր փողոցի իր տան դիմած կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են:
Դեպքի վայր ժամանած Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը նույնպես կատարել են Ատոմ Ա.-ն և Արամ Ե.-ն: