Իրանում օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել
5,5 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում՝ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքից 54 կմ հեռավորության վրա: Տարերային աղետի մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երեքշաբթի առավոտյան սեյսմոլոգները հայտնել են, որ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգում։
Նոր երկրաշարժ է գրանցվել 20.26-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 54 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Օջախը եղել է յոթ կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում շահագործման է հանձնվել Շիրազ-Սպահան ավտոճանապարհը
- Իրանում առգրավվել է ամերիկյան մաքսանենգ զենքի 6 հազար միավորից բաղկացած խմբաքանակ
- Իրանում պայթյուն է տեղի ունեցել