Քաղաքական 23:16 17/10/2023 Հայաստան

Հարութ Սասունյան. Ինչո՞ւ է ԱՄՆ կառավարությունն այդքան ուշադիր Իսրայելի նկատմամբ, բայց ոչ Հայաստանի

Այս օրերին հայության շրջանակում ամենատարածված հարցն է, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգների կառավարությունն այդքան վճռականորեն և արագորեն աջակցեց Իսրայելին, բայց ոչ Հայաստանին և Արցախին:

Հարցն ավելի արդիական դարձավ, երբ անցած շաբաթ Politico-ն հայտնեց, որ պետքարտուղար էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է՝ «Ադրբեջանն առաջիկա շաբաթներին կարող է ներխուժել Հայաստան»:

Հոկտեմբերի 3-ին կոնգրեսականներ Նենսի Փելոսիի, Աննա Էշուի, Ֆրենկ Փալոնի և այլոց հետ հեռախոսազրույցի ժամանակ Բլինքենը, ըստ հաղորդագրության, ասել է նրանց.
«Պետդեպարտամենտը փնտրում էր Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղիներ և չի ծրագրում երկարաձգել վաղեմի պայմանագիրը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Բաքվին»: Բլինքենը հավելել է. «Պետդեպարտամենտը հավանականություն է տեսնում, որ  Ադրբեջանը կներխուժի հարավային Հայաստան առաջիկա շաբաթների ընթացքում»: Politico-ն գրել է, որ երկու այլ անհայտ աղբյուրներ հաստատել են հեռախոսազրույցը։ Կոնգ. Փալոնը հոկտեմբերի 11-ին թվիթերում գրել էր, որ «Ալիևն առաջ է շարժվում իր նպատակին հասնելու համար՝ գրավելու Հայաստանի հարավը»: Հոկտեմբերի 15-ին «Արմենպրես»-ին տված գրավոր հաղորդագրության մեջ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ «Politico»-ի հոդվածը «սխալ է և ոչ մի կերպ չի արտացոլում այն, ինչ քարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»: Այնուամենայնիվ, Politico-ն հայտարարել է, որ հաստատակամ է իր զեկույցի վերաբերյալ։

Զարմանալիորեն, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին ասաց, որ «ռիսկը չափազանց ցածր է եղել», և որ սահմանի երկու կողմերում ռազմական կուտակումներ չեն եղել։ Այսպիսով, վարչապետը հակասել է Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին, որը հոկտեմբերի 6-ին ասել էր՝ Ադրբեջանը ակտիվորեն նախապատրաստվում է առաջիկա շաբաթների ընթացքում ներխուժել Հայաստան։
Եվ ամենակարևորը, Բլինքենը և ԱՄՆ այլ պաշտոնյաներ բազմիցս ասել են, որ իրենք հավատարիմ են «Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Նրանք հայտարարել են, որ «խորապես մտահոգված են Ադրբեջանի ռազմական գործողություններով՝ հայտարարելով, որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է»։ Այնուամենայնիվ, ԱՄՆ կառավարությունը ոչ միայն անտեսեց Ադրբեջանին ուղղված սեփական նախազգուշացումները, այլև Արցախի, ինչպես նաև Հայաստանի որոշ հատվածների բռնագրավումը։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, ըստ երևույթին, որոշել են, որ Թուրքիան և Ադրբեջանը շատ ավելի կարևոր են իրենց համար, քան Հայաստանը՝ անտեսելով Հայաստանի հետ Ռուսաստանի կնքած պայմանագրերը և հայերի հանդեպ արևմտյան երկրների ունեցած համակրանքը։ Նրանք հայերին ուղղակի կարեկցական խոսքեր են ասել՝ զրո գործողությամբ։ Նման խայտառակ պահվածքը քաջալերել է Բաքվի բռնակալին անպատիժ կերպով առաջ գնալ իր զավթողական ծրագրերով։ Այս խոշոր տերությունները նույնիսկ համարձակություն չունեցան ընդունելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որը կդատապարտեր Ադրբեջանին կամ պատժամիջոցներ կսահմաներ։

Հասկանալի է, որ հայերի մեծ մասը զայրացած է Իսրայելի կառավարության վրա, որ թույլ է տվել իր զենք արտադրողներին տրամադրել ադրբեջանական արդիական սպառազինությունների 60 տոկոսը, որով սպանել և վիրավորել են հազարավոր հայ զինվորների 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո:

Ամենակարևոր խնդիրն այն է, թե ինչու է ԱՄՆ-ն այդքան պաշտպանում Իսրայելին, բայց ոչ Հայաստանին: Կարճ պատասխանն է՝ հիմնականում Ամերիկայի հրեական համայնքի ակտիվության շնորհիվ: Կար ժամանակ, երբ հրեա ամերիկացիները ենթարկվում էին խտրականության բազմաթիվ առումներով: 1920-ականներից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկյան համալսարանները սահմանափակել էին ընդունվող հրեա ուսանողների թիվը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Նահանգները նույնիսկ հրաժարվել էր ընդունել Հոլոքոստից փրկված հազարավոր հրեաների:

Այնուամենայնիվ, հրեա ամերիկացիները հաղթահարեցին բազմաթիվ խոչընդոտներ՝ նշանակալից դեր խաղալով ամերիկյան կյանքի բոլոր ոլորտներում, ինչպիսիք են բիզնեսը, գիտությունը, արվեստը, գրականությունը, երաժշտությունը, կինոն, թատրոնը, կատակերգությունը, լրատվամիջոցները, քաղաքացիական իրավունքները և քաղաքականությունը: 2023 թվականի հունվարի դրությամբ Կոնգրեսում կային 37 հրեա ամերիկացիներ՝ 10 սենատոր և Ներկայացուցիչների պալատի 27 անդամ։ Սենատոր Չակ Շումերը Սենատի մեծամասնության առաջնորդն է: ԱՄՆ կառավարությունը 53.6 միլիոն դոլար է հատկացրել Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարան կառուցելու համար՝ նվիրաբերված դաշնային հողի վրա: Տարիների ընթացքում տասնյակ ամերիկացի հրեաներ ծառայել են ԱՄՆ Գերագույն դատարանում: Շելլի Գրինսպենը  հրեաների հետ կապերի Սպիտակ տան ներկայացուցիչն էր: Պետքարտուղարությունում Էլեն Ժերմենը Հոլոքոստի հարցերով հատուկ բանագնացն է, իսկ դեսպան Դեբորա Լիփշտադը՝ հակասեմականության վերահսկման և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը: Փոխնախագահ Կամալա Հարիսի ամուսին Դուգլաս Էմհոֆը ծագումով հրեա ամերիկացի է: Կան մի քանի հրեաներ կառավարական բարձր պաշտոններում, ինչպիսիք են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, ֆինանսների նախարար Ջանեթ Յելինը, գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը, ներքին անվտանգության քարտուղար Ալեխանդրո Մայորկասը, Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը, ԿՀՎ (CIA) փոխտնօրեն Դեյվիդ Քոհենը, Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի նախագահ Գարի Գենսլերը, Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության տնօրեն Էրիկ Լանդերը, Առողջապահության փոխնախարար Ռեյչել Լևինը և Ազգային անվտանգության գործակալության կիբերանվտանգության տնօրեն Անն Նոյբերգերը:

80 տարի առաջ, երբ 400 ռաբբիներ խնդրել էին հանդիպել նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հետ, նրանց մերժել էին: Սակայն անցյալ շաբաթ մի խումբ հրեա ամերիկացիներ հանդիպեցին նախագահ Ջո Բայդենին Սպիտակ տանը, որը  լուսավորված էր Իսրայելի դրոշի գույներով։ Նրանք երկար ճանապարհ են անցել։

Վիքիպեդիան, «Միացյալ Նահանգներում իսրայելական լոբբի» կատեգորիայում, նշում է «Հանուն Իսրայելի միավորված քրիստոնյաներ»-ը՝ ավելի քան յոթ միլիոն անդամով, Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեն (AIPAC), որն ունի երեք միլիոն անդամ և 100 միլիոն դոլար տարեկան բյուջե, և «J Street»-ը՝ տարեկան 2 մլն դոլար բյուջեով։ Մյուս կողմից, ամերիկահայերն ունեն երկու նեցուկ կանգնող խումբ՝ Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ սահմանափակ բյուջեներով: Հայերը պետք է վարձեն ամերիկյան հզոր լոբբիստական ընկերություններ՝ հակազդելու Ադրբեջանի և Թուրքիայի լոբբիստական ընկերություններին:

Հայերը պետք է բազմապատկեն իրենց ներգրավվածությունը քաղաքական քարոզարշավներում և առաջադրվեն որպես թեկնածու ընտրովի պաշտոններում: Ուսումնական հաստատությունների ուսանողները պետք է մասնագիտանան քաղաքագիտության կամ միջազգային հարաբերությունների մեջ: Հայերը պետք է ավելացնեն իրենց շփումները Միացյալ Նահանգների լրատվամիջոցների հետ, գրեն նամակներ խմբագրերին և մեկնաբանություններ՝ տեղական ու պետական թերթերում: Համայնքը պետք է ֆինանսապես աջակցի հայկական լոբբիստական խմբերին և նպաստի քաղաքական թեկնածուների դրամահավաքի քարոզարշավներին: Ամերիկայի կյանքում կարևոր դերակատարում ունենալով` հայերը կկարողանան ազդել Միացյալ Նահանգների ներքին և արտաքին քաղաքականության վրա և աջակցել Հայաստանին ու Հայ դատին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբափ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}