«Հրապարակ». Թևանյանը, կհրաժարվի ավագանու մանդատից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբում վերջին օրերին ակտիվ քննարկումներ են՝ վերցնե՞լ, թե՞ հրաժարվել ավագանու մանդատներից։ Ուրբաթ օրը որոշել են, որ պետք է վերցնեն, այդ մասին կհայտարարեն այսօր կամ վաղը։ Սակայն ինքը՝ Թևանյանը, կհրաժարվի ավագանու մանդատից: Նա կարծում է, որ ամոթ է՝ հրաժարվել պատգամավորի մանդատից, բայց վերցնել ավագանու մանդատը։
Իհարկե, այլ փաթեթավորում կտրվի, թե Թևանյանը, ըստ էության, իրագործել է ամբողջական իշխանափոխության իր ծրագրի առաջին փուլը` ՔՊ-ն Երևանում իշխանություն չունի, բայց պետք է շարունակել սկսած գործը՝ ավագանին քաղաքապետարանում կռիվ կտա իշխանության դեմ, ինքը` այլ ճակատում։
Մենք տեղեկացանք նաև, թե դաշինքում պնդում են, որ Զարուհի Փոստանջյանն էլ հրաժարվի մանդատից, քանի որ կարծում են, որ նա պրոբլեմներ է ստեղծում ընդդիմադիր դաշտում: Վկան՝ Սերժ Սարգսյանի տիկնոջ հետ կապված վերջին սկանդալը։ Թե ինչ որոշում կընդունվի այս մասով, դեռ պարզ չէ։
Քաղաքապետարանի մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ «Մայր Հայաստան» դաշինքից 2 հոգի՝ Դուստրիկ Մխիթարյանը և Ադրինե Ավագյանը, մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել, երկուսն էլ Վազգեն Մանուկյանի կուսակից-համախոհներն են։ Խմբակցության ղեկավար կդառնա Մանուկ Սուքիասյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում