Իսրայելի հարվածների պատճառով Գազայում վնասվել է ՄԱԿ-ի 24 օբյեկտ
Գազայի հատվածում ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) առնվազն 24 օբյեկտներ վնասվել են հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարվածների և ռմբակոծությունների հետևանքով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով գործակալության պաշտոնական էջը։
«Հաստատված տեղեկությունների համաձայն՝ Գազայի հատվածում գործակալության 24 օբյեկտներ են վնասվել ավիահարվածների և ռմբակոծությունների հետևանքով: Ըստ ամենայնի, իրական թիվն ավելի մեծ է»,-նշում են ՄԱԿ-ից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ ծավալի հրթիռային հարձակման Գազայի հատվածից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի կողմից։ «ՀԱՄԱՍ»-ը գործողությունն անվանել է «Ալ-Աքսա ջրհեղեղ»։ Զինված խմբավորման զինյալները ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտերեշը հայտարարել է՝ Գազայի առողջապահական համակարգը գտնվում է փլուզման եզրին. դիահերձարանները լի են. 11 բուժաշխատող մահացել է ծառայության ընթացքում։ Վերջին մի քանի օրվա ընթացքում բժշկական հաստատությունների վրա 34 հարձակում է եղել։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը հաստատել է Գազայից առնվազն 600 հազար փախստականների տարհանումը
- ՄԱԿ. Գազայի հատվածում մեկ շաբաթվա ընթացքում հարձակումների հետևանքով ավերվել է ավելի քան 1,3 հազար շենք
- Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2215-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան