Նարեկ Մկրտչյան. Նոյեմբերին 10 հզ և 40 հզ դրամ աջակցությունը ստանալու համար պետք է դիմում գրել
«Այսօր կարող ենք արձանագրել, որ ավելի քան 80 հազար մարդու կարողացել ենք վճարել 100 հազարական դրամները»,-հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով, չնայած նախատեսված էր, որ անցած շաբաթվա ընթացքում վճարումը կատարվելու էր 60 հազար մարդու, սակայն տվյալների նույնականացումը շատ արագ է իրականացվել։
Մկրտչյանը հիշեցրեց, որ երեխաների համար նախատեսված սոցիալական աջակցության համար հաշվառված 30 հազար երեխայից 27 300-ի համար ներկայացվել է դիմում, անցած շաբաթվա ընթացքում վճարվել է 14 590 երեխայի համար։
«Մնացած դիմումները գտնվում են մշակման փուլում, առաջիկա օրերին կկատարվի վճարումը։ Մենք կվճարենք նաև մեր այն հայրենակիցներին, որոնք չունեին բանկային քարտեր»,-ասաց նախարարը։
Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց, որ նոյեմբերի կոմունալ վճարների համար 10 հզ դրամ ու կացարանի վճարի 40 հազար դրամ աջակցությունները կտրամադրվեն դիմումների հիման վրա։
«Կրկնեմ, աջակցությունը չի վերաբերում այն ընտանքիներին, որոնք ունեն բնակարան Երևանում, որոնք գրանցված են ՀՀ պետական ռեգիստրում, գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս կամ գտնվում են խնամքի, պետական, համայնքային հաստատություններում՝ պետության հոգածության ներքո»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։