Փաշինյան. Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ
«Այսօրվա իրադարձությունը կարևոր է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների համար և վկայում է այդ հարաբերությունների բարձր դինամիակայի մասին»,- Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, կարևոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները հենվում են ընդհանուր արժեքային համակարգի վրա և ժողովրդավարությունը ՀՀ համար ռազավարական ընտրություն է, ոչ թե հանգամանքներով թելադրված պատեհություն։
«Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, և չենք ուզում դա որևէ կերպ հակադրել մեր տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականի հետ և այս առումով, կարծում եմ, հենման կետերը քիչ չեն»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը հանձնառու է Հայաստան-Եվրամություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը։
«Մի շարք մարտահրավերների հաղթահարման գործում ակնկալում ենք ԵՄ ծանրակշիռ աջակցությունը։ Այդ շարքում խոսքն Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում առաջացած հումանիտար պրոբլեմների հաղթահարման մասին է, որտեղ մենք հրատապ աջակցության կարիք ունենք»,- ասաց Ն.Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան