Երևանում մահացել է ՀՀ–ում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալը
Երևանի իր աշխատավայրում մահացել է Հայաստանում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Պոնոմարյովը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ներկայացուցչությունից։
Նա 37 տարեկան էր։ Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժինը շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացել 09:40-ի սահմաններում: Դեպքի վայր մեկնած բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Արաբկիրի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով (նման կարգ նախատեսված է օրենքով, բայց մահվան պատճառը հայտնի կլինի փորձաքննությունից հետո):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները