Վագիֆ Խաչատրյանի փաստաբանը շաքար ունի
Բաքվի դատարանում այսօր շարունակվում է Հակարի կամրջի մոտից ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, դատավարության ժամանակ Խաչատրյանի «փաստաբան» Նաթիկ Բայբալաևը հայտարարել է, որ ինքը տառապում է շաքարային դիաբետով և խնդրել ազատվել արտերկրում բուժման համար։
Դատավորը Խաչատրյանին նոր փաստաբան է նշանակել՝ Ռադմիլա Աբդուլովային։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Վագիֆ Խաչատրյանը համաձայնել է պաշտպանին փոխարինել։
Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Միջազգային հանրությունը պետք է ապահովի Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան
- ԱԳՆ. Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն
- Վագիֆ Խաչատրյանի դեմ ընթացող շինծու «դատավարությանը» արձագանքում է Ֆեյսբուքի հայկական տիրույթը
- Վագիֆ Խաչատրյանը՝ Բաքվի դատարանում
- Բաքվում մեկնարկում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
- Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվում առաջին դատական նիստն են նշանակել
- Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան