Վրաստանի նախագահը վետո է դրել հանրահավաքների ժամանակ վրանների տեղադրումն արգելող օրենքի վրա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ստորագրել խորհրդարանի ընդունած օրենքը, որն արգելում է բողոքի ակցիաների ժամանակ վրանների տեղադրումը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտնել է պետության ղեկավարի վարչակազմը։
«Վրաստանի նախագահըվետո է դրել «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում կատարված փոփոխությունների վրա՝ որպես հակաեվրոպական օրենք»,-ասվում է ուղերձում։
Հոկտեմբերի սկզբին Վրաստանի խորհրդարանը արագ ընդունեց օրենք, որն արգելում է բողոքի ցույցերի ժամանակ ժամանակավոր կառույցների տեղադրումը։ Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախաձեռնության համաձայն՝ ցուցարարներին արգելվում է ժամանակավոր շինություններ տեղադրել, եթե դրանք վտանգ են ներկայացնում այլոց անվտանգությանը, թույլ չեն տալիս ոստիկաններին պահպանել հասարակական կարգը կամ միջամտում են կազմակերպությունների գործունեությանը։ Ինչպես նշում են օրինագծի հեղինակները, դրա անհրաժեշտությունն առաջացել է տարեվերջին սպասվող զանգվածային անկարգությունների մասին վրացական հետախուզական ծառայությունների տեղեկատվությունից հետո։
Օրինախախտներին սպառնում է վրանների բռնագրավում և 500 լարիի տուգանք (մոտ 186 դոլար) կամ 15 օր ազատազրկում։ Վարչական խախտման կազմակերպիչների նկատմամբ տուգանքը կկազմի 5 հազար լարի (ավելի քան $1,8 հազար)։ Ընդդիմությունը դեմ արտահայտվեց նախաձեռնությանը` այն համարելով քաղաքացիների իրավունքների արհեստական սահմանափակում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում սերբերին հարցաքննության են կանչել հեղաշրջման նախապատրաստման կասկածանքով
- Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարն անիրատեսական է համարում նախագահի իմպիչմենտի հասնելը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան