Անմարդկային ցավ են ապրում արցախցիները. Տեր Ներսես
Պատերազմ, շրջափակում, հարազատ մարդկանց կորուստ, հազար ու մի փորձություն է Տեր Ներսեսն անցել ընտանիքի և համայնքի հետ։ Սեպտեմբերի 30-ին է Ստեփանակերտից հարկադրաբար դուրս եկել, երբ թշնամին արդեն քաղաքի մատույցներում էր։ Արցախցի քահանան վստահեցնում է՝ իրենք պատրաստ էին դիմանալ սովին ու կարիքին, միայն թե Արցախը հայկական մնար։
«Այսօր պատարագից հետո շատ արցախցիների տեսա։ Սոցիալական ցանցերի միջոցով, հեռախոսազանգերով կապը կա, իհարկե։ Բայց ընդհանուր վիճակը, եթե մի բառով ասեմ, անորոշություն, սարսափելի ջլատող, մարդուն կաթվածահար անող անորոշություն»,- «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում ասում է Տեր Ներսեսը՝ ընդգծելով, որ անմարդկային ցավ են ապրում արցախցիները։
Նա կարծում է, որ հասարակ ժողովուրդն արել է ամեն ինչ, իրենից կախված առավելագույնը, արժանի չէր այս ճակատագրին։ Հուսով է՝ մի օր սա կփոխվի։
«Չեմ պատկերացնում՝ հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայկական գենի ծննդավայրերից մեկը կարող է զրկվել իր բուն, ազգային, էթնիկ կազմից, իր տերերից։ Չեմ կարողանում այդ մտքի հետ հաշտվել, պետք է ամեն ինչ անել, որ սրանով էջը չփակվի»,- ասում է Տեր Ներսեսը։
Մանրամասն՝ «Շողակաթ» հեռուստաընկերության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Կյանքս մեկ պայուսակի մեջ»․ արցախցի տարեցները Երևանի տուն-ինտերնատում
- Կվերադառնա՞ն Արցախ բռնի տեղահանվածները. Հարցում արցախցիների շրջանում
- Ինչ ծրագրեր պետք է իրականացնել բռնի տեղահանված արցախցիների Հայաստանում մնալու և չարտագաղթելու համար
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նյարդերի պայքար էր, որում արցախցիները հաղթում էին
- Արցախցի. Մանուշակը իր ճամպրուկում դժվար թե տեղավորեր իր բոլոր վերկանգնած վանքերը