Ռուսաստանում ցանկանում են ամբողջությամբ արգելել վեյփերի վաճառքը
Ռուսաստանի կառավարությունն օրինագիծ է ստացել Ռուսաստանում վեյփերի վաճառքի ամբողջական արգելքի մասին։ Գործադիրը պետք է եզրակացություն պատրաստի, ապա փաստաթուղթը կրկին ուղարկվի Պետդումա։ Այս մասին Ura.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը։
«Մենք հասկանում ենք, որ արգելքը նշանակում է կորցրած եկամուտներ, որոնք այսօր մասնակցում են բյուջեի ձևավորմանը, բայց մեզ համար ավելի կարևոր է քաղաքացիների առողջությունը, ուստի մենք ձգտելու ենք ամբողջությամբ արգելել։ Երկու տարի առաջ ներկայացված օրինագիծը կրկին ուղարկվել է կառավարություն՝ կարծիք ստանալու համար և կփոխանցվի Պետդումա»,- ասել է հանձնաժողովի նախագահը։
Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վեյփերի վաճառքի սահմանափակող միջոցները հեշտությամբ շրջանցվում են, և դրանք շարունակում են վաճառվել անչափահասներին, ուստի դրանց վաճառքը պետք է ամբողջությամբ արգելվի։
«Ինչ վերաբերում է վեյփերի ապօրինի շրջանառության աճի հնարավորությանը, այն դեռ բավականին մեծ է, դրա դեմն առնելն իրավապահ մարմինների խնդիրն է»,,-ըստ աղբուրի, ասված է օրինագծի հիշյալ հատվածում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է