Միջազգային կինոփառատոնում «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը ճանաչվել է լավագույնը
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է Բուֆալոյի միջազգային կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին:
«Հաշվի առնելով Արցախում տիրող իրավիճակը՝ կարևոր է բարձրացնել իրազեկությունը մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ՝ ապագա բռնությունները կանխելու համար։
Ավրորայի պատմությունը չպետք է կրկնվի, և դրա ապահովման բանալին նրա պատմությունը կենդանի պահելն է, ինչպես նաև հարյուրավոր մարդկանց պատմությունները, որոնք տառապում են մեր աչքի առաջ»,- նշված է ֆիլմի ֆեյսբուքյան էջում։
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:
Ֆիլմի մասին
Ավրորա Մարդիգանյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ սեփական աչքերով տեսավ ու ապրեց հայերի ցեղասպանության ամբողջ ահն ու սարսափը: Բարեբախտաբար, նրան հաջողվում է փախչել Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դարձավ մշակութային իսկական սենսացիա: Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ ինքը հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցեց Ամերիկան՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը: Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը:
Հարակից հրապարակումներ`
- Movies That Matter կինոփառատոնում «Ավրորայի լուսաբացը» հաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» անվանակարգում
- «Ավրորայի լուսաբացը» Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի
- «Ավրորայի լուսաբացը» շարունակում է փառատոնային արշավը
- «Ավրորայի լուսաբացը»՝ Լավագույն անիմացիոն ֆիլմ
- «Ավրորայի Լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերան կկայանա ANNECY-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան