
Մաա՜մ, տու հու՞նցս ինձ ասում Արցախ չկա, ես հու՞նց մոռանամ իմ հայրենիք. Արցախցի մոր ու երեխայի երկխոսությունը
Արցախցի Նունե Բաղդասարյանը ֆեյսբուքյան խմբերից մեկում ներկայացրել է դպրոցահասակ որդու հետ երկխոսությունը։ Նա պատմում է, որ որդին շատ հաճախ խնդրում է իրեն ցույց տալ Հաթերքում՝ իրենց տանն արված նկարները.
«Հթրքեցե Մխիթարը....
-Մամ կարի՞ս ինձ Արցախա նկարներ նաշտաս։
-Չէ´, սուսրա տասըտ կիրի..
-Մամ լյավ լի...
-Այ տղա հուշըտ տասին երա կենտրոնացրու, Արցախ պեն չկա, մոռաց (ջղայնացած)
.... լռություն... քըթըմը ծիքա տամ..աշկերը սիրփում...
-Մխիթաա՞ր...
-Հեյ, հեկեկալով
-էդ լացս ինու՞մ
-Մաա՜մ, տու հու՞նցս ինձ ասում Արցախ չկա, ես հու՞նց մոռանամ իմ հայրենիքս, էլ տի պեն ինձ կյանքում ասիսվեչ...
.....լռություն....
-Տլանս ծելեֆոնդ մեր Հաթերքա նկարնեն գոնե եշիմ»։
Լուսանկարը՝ արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի էջից։