Հասարակություն 17:09 18/10/2023 Հայաստան

Շրջափակման պայմաններում ամուսնացած Գոռը զոհվել է սեպտեմբերի 19-ին

Գոռի ու Անիի համատեղ կյանքը տևել է ընդամենը 5 ամիս․․․ Սեպտեմբերի 19-ին ավելի քան 3,5 ժամ կատաղի կռիվ տալով ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների դեմ, Գոռը՝ մարտական ընկերների հետ, պահել է առաջնագիծը՝ հնարավորություն տալով Ճանկաթաղից տարհանել բնակչությանը։

«Ասում էր, որ շատ վտանգավոր դիրք է իրենցը, շրջափակելու հավանականությունը մեծ է, փաստորեն՝ ճիշտ էր երեխես․․․ 44 օր դիմացավ, ամենաթեժ կետերում կռվեց, բայց հրաշքով փրկվեց, էս անգամ չդիմացավ․․․ 44 օր շարունակ երբ զանգում էր, ասում էր՝ ես լավ եմ, հանգիստ եղեք, մենակ թե դուք լավ լինեք։ Հետո ենք իմացել, թե ինչ թեժ տեղերում է կռվել, ոնց է շրջափակումից դուրս եկել։ Հիմա էլ ասում էր, որ կուտակումներ կան․ բոլորս գիտեինք, որ լարված, բայց ինքը մեզ միշտ հանգստացնում էր»,-«Փաստինֆո»-ին պատմում է Գոռ Ղուկասյանի տատիկը՝ տիկին Մելսիդան։

Գոռը 21 տարեկան էր․ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ծառայության էր անցել ԱԱԾ զորքերում։ Անիի հետ 2023թ․ ապրիլի 21-ին էին ամուսնացել, բայց նրանց սերն ավելի քան վեց տարվա պատմություն ունի։

«2017թ․ մարտի 21-ից սկսեցինք հանդիպել։ Զուգահեռ դասարաններում էինք սովորում։ Եթե մի օր շուտ էի դուրս գալիս դասից, էլի մեր դասարանի դռան առաջ կանգնած էր լինում․․․ 2023 թվականի ապրիլի 21-ին՝ շրջափակման պայմաններում, ամուսնացանք։ Գանձասարում էինք ուզում պսակադրվել, բայց քանի որ վառելիք չկար, Ստեփանակերտի եկեղեցում պսակադրվեցինք․․․ Գոռս միշտ ասում էր՝ երկու երեխան քիչ է, առնվազն երեքը պիտի ունենանք․․ Անգամ անունններն էինք որոշել․․․»,-հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է Անին։
Գոռի հետ վերջին անգամ կինն ամսի 19-ին՝ ժամը 13։00-ին է խոսել։ Հարավ գյուղից եկող լուրերը տագնապալի էին, ուզում էր հասկանալ՝ ինչ վիճակ է Գոռենց մոտ։

«Տելեգրամով գրեցի, որ Հարավի երեխաներին դպրոցից տուն են ուղարկել, մարդիկ նկուղներ են իջել։ Գրեց՝ տեղյակ եմ, դու գործի տե՞ղն ես, ասացի՝ հա․․․ Էդքանն էր։ 13։09 խփեցին, իջանք նկուղ, մի կերպ կապ գտա, գրեցի՝ մի բան գրի, որ իմանամ վիճակդ ոնց ա, բայց էլ տեղ չհասավ գրածս, ոչ էլ պատասխան ստացա։ Դրանից հետո բոլոր նամակներս անպատասխան մնացին․․ Բայց էլի ինձ հույս էի տալիս, որ գուցե հեռախոսն է մի տեղ գցել․․․»,-ասում է կինը։

Գոռի զոհվելու լուրը հարազատները հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին են իմացել։ Հայրը փրկարար ծառայություն էր աշխատում։ Տիկին Մելսիդան պատմում է՝ տղաս ամեն օր ասում է՝ քանի-քանի տղաների ենք գտել ու մարմինները հանձնել ծնողներին, ո՞վ կմտածեր, որ ստիպված եմ լինելու իմ որդուն էլ փնտրել․․․

«Ով մարտի է նետվում, հազվադեպ է ողջ մնում՝ էն էլ հիմա, երբ ամեն տեղից կրակ են թափում՝ օդից, հրետանիով, եսիմ ինչով․․․ Իրենց ուղղությամբ էլ թեժ մարտեր էին։ Երեք տարի ա՝ էն արնախումների (նկատի ունի ադրբեջանցիներին,-խմբ) աչքը հանքի վրա է, դրա համար էլ ամեն կերպ ուզում էին կտրել, հասնել հանքին։ 44-օրյային էլ մեր գյուղը՝ Թաղավարդն էին ուզում ամբողջությամբ վերցնել։ Նոյեմբերի 9-ին, իբր, հրադարար էր, բայց մինչև ամսի 13-ը կռիվը շարունակվել է Թաղավարդում։ Գոռս էլ, տղաս էլ, քրոջս տղաներն էլ բոլորն էնտեղ էին, փորձում էին գյուղը պահել»,-ասում է տիկին Մելսիդան ու կրկին ավելացնում՝ էն ժամանակ թոռս դիմացավ, հետո ամուսնացավ․ երջանիկ ապրում էին, բայց դա էլ կարճ տվեց․․․

Գոռի մարմինը փրկարարները հանել են երրորդ օրը․ սեպտեմբերի 25-ին մարմինը տեղափոխվել է Հայաստան։ Հարազատները երկու օր ճանապարհին են եղել։ Սեպտեմբերի 30-ին Գոռ Ղուկասյանը հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ իր հետ տանելով անկատար մնացած բազմաթիվ երազանքներ ու նպատակներ․․․ Գոռի հարազատները, կորցնելով նաև տունը՝ 2020թ․ Թաղավարդում, հետո էլ՝ Ստեփանակերտում, 11 հոգով այժմ ապրում են Երևանում վարձակալած մի բնակարանում․․․



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:41
Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով. Տիգրան Աբրահամյան
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ կոնկրետ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հաջորդ օրվա հաջողակ տղամարդը. Աննա Հակոբյանը հանդիպել է Դավիթ Երեմյանի հետ
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հաջողակ տղամարդկանց հետ ընթրելու hաջորդ օրը հանդիպել է մեկ այլ գործարարի՝ Դավիթ Երեմյանի, որի գործերը...
Աղբյուր` Panorama.am
10:16
Իսպանիայում զոհերի թիվը հնարավոր է հասնի 500-ի
Իսպանիայում ուժեղ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հնարավոր է հասնի 500-ի։ Ասյ մասին  գրում  է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Փաստ». Հայաստանը պատրաստ չէ համընդհանուր հայտարարագրման համակարգին. Որքան հայտարարագիր են ներկայացվել
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում եկամուտների հայտարարագիր են ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Հրապարակ». Փաշինյանն ուզում է Վանաձորի սցենարը կրկնել Գյումրիում
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ընտրություններում հաղթած ուժին քրեական հետապնդումներով հրաժարականներ պարտադրելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժողովուրդ». Որքան գումար է ծախսվել և ով է կազմակերպել Երևանի 2806 ամյակի միջոցառումները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի 2806 ամյակի առթիվ մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպված միջոցառումն արժեցել է այնքան, որ...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Ժողովուրդ». Պատկերացնո՞ւմ եք՝ որևէ երկրի ղեկավար իր նախարարների հետ հեռախոսազրույցների մասին հաղորդագրութուն տարածի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոտ ՀՀ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը, որ այս օրերին գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Հրապարակ». Պաստառներ փակցնելու համար երեկ դպրոցական աղջիկների էին տարել ոստիկանություն
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նիկոլի գրպանի ոստիկանապետ» գրառմամբ պաստառներ փակցնելու համար երեկ դպրոցական...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Փաստ». Անահիտ Մանասյանի պաշտոնավարումը ապացուցեց, որ նա չի կարողանում ապահովել իր պաշտոնը կրելու ձևական կողմն անգամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ բացահայտորեն ՔՊ-ի շահերն սպասարկող, ինչպես հենց քպականներն են ասում՝ «քաղաքական թիմի...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Կանաչ լույս է վառվել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած ՔՊ ընդլայնված նիստը խայտառակություն էր...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ամիրյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 1-ին, ժամը 19:39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
09:20
Գեղամյան. COP29 կարող էր տեղի չունենալ Ադրբեջանում
Նոյեմբերի կեսերին Ադրբեջանում տեղի է ունենալու ՄԱԿ կլիմայական մեծ խորհրդաժողովը, որը հայտնի է COP29 անունով։ Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». ՔՊ-ում «կատոկել» են Հովիկ Աղազարյանին` Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի նախօրեի նիստում, Անդրանիկ Քոչարյանից բացի, «կատոկել» են նաև Հովիկ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Նարեկ Նաբանդյանը Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հանքն է գնել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս տեղեկություններ հրապարակվեցին, որ գործարար Նարեկ Նալբանդյանը մտնում է հանքարդյունաբերության...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Ինչու է Անահիտ Ավանեսյանը 2025թ. բյուջեն «որոշակի առումով խնդրահարույց» անվանել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2025թ. բյուջեի քննարկումների ժամանակ «որոշակի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միլիարդավոր դոլարների վատնման գլխավոր պատասխանատուն նախագահ Վահագն Խաչատուրյանն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին
Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
08:43
Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարում իր հասցեին հնչած հայտարարությունները
ՄԻՊ պաշտոնը զբաղեցնող Անահիտ Մանասյանին դուր չեն եկել գրասենյակի դիմաց երեկ բողոքի ակցիայի դիմաց իր հասցեին հնչեցրած հայտարարությունները։ ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
08:36
Ողբերգական վթար Ձորաղբյուրում
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 1-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:00
Ալիևի դուստրերն ավելի քան 13 միլիարդ դոլար արժողությամբ բիզնես կայսրություն են վերահսկում. Մայքլ Ռուբին
Ադրբեջանը COP29 կլիմայի միջազգային համաժողովին ընդառաջ շարունակում է Բաքուն սարքավորել։ Ընդունող երկրների կառավարությունները կլիմայի փոփոխության...
Աղբյուր` Panorama.am
22:45
Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 81 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Միլենա Խաչատրյանը...
Աղբյուր` Panorama.am
22:27
«Համբալը», «տրորվածը» գրառմամբ պաստառներ են տարածվել ոստիկանապետի հայրենի Արտաշատում
«Ազգային ճակատը» թելեգրամի իր ալիքում լուսանկարներ է հրապարակել ՆԳՆ Ոստիկանության պետի նկարներով և գրել. «Ոստիկանապետի...
Աղբյուր` Panorama.am
22:13
Այծը մեկ օրում Instagram-ի սեփական էջին տասնյակ հազարավոր բաժանորդներ է հավաքել
Ռեփեր Ջիգանը և նրա կինը՝ բլոգեր Օքսանա Սամոյլովան, Instagram-ի էջ են բացել իրենց այծի համար։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ մեկ օրվա...
Աղբյուր` Panorama.am
21:32
Ողբերգական ավտովթար
Նոյեմբերի 1-ին, ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ13 ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, բախվել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Իրանը Իսրայելին զգուշացրել է «անհրաժեշտ պահին» պատասխան տալու մասին
Իրանը Իսլամական Հանրապետության տարածքի վրա Իսրայելի վերջին հարձակմանը կպատասխանի «անհրաժեշտ պահին և համապատասխան ձևով»։ Այդ մասին Al...
Աղբյուր` Panorama.am
20:50
«Վերադարձ Եվրոպա». բողոքի ցույց՝ Թբիլիսիում
«Վերադարձ Եվրոպա» կարգախոսով վաղը՝ նոյեմբերի 2-ին, ժամը 20:00-ին խորհրդարանի մոտ տեղի կունենա բողոքի ցույց։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:38
Հովհաննես Ավետիսյանը ձերբակալվեց այն ժամանակահատվածում, երբ հրապարակայնորեն սկսեց քննադատել գործող իշխանությունների քաղաքականությունը
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանի քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
20:24
Սերբիան սուգ է հայտարարել Նովի Սադ կայարանում զոհվածների հիշատակին
Սերբիայի կառավարությունը շաբաթ օրը՝ նոյեմբերի 2-ը, սգո օր է հայտարարել Նովի Սադ երկաթուղային կայարանում զոհվածների համար, որտեղ փլուզվել է...
Աղբյուր` Panorama.am
20:14
«Հեռացի՛ր»․ «Նոա»-«Ուրարտու» խաղն ընդհատվել է՝ երկրպագուները պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը
ՀՀ Պրեմիեր լիգայի «Նոա»-«Ուրարտու» խաղը 19-րդ րոպեին ընդհատվել է։ «Հեռացի՛ր» վանկարկումներով ...
Աղբյուր` Panorama.am
19:57
Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է․ Դավիթ Սարգսյան
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը գրում է․ «Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է։ Ավերելով Ստեփանակերտի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է
13:10 01/11/2024

Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}