Դանդաղել է Արցախից բռնի տեղահանված աշակերտների գրանցումը դպրոցներում. ԿԳՄՍ նախարար
Այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 14 հազար 848 աշակերտ արդեն իսկ գրանցված են հայաստանյան դպրոցներում, հաճախում են դասերի։ Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա ներկայացմամբ, Երևանում գրանցված է 4675 սովորող,
Արագածոտնում՝ 707,
Արարատում՝ 2068,
Արմավիրում՝ 1290,
Գեղարքունիքում՝ 712,
Լոռիում՝ 883,
Կոտայքում՝ 2514,
Շիրակում՝ 631,
Սյունիքում՝ 581,
Վայոց Ձորում՝ 322,
Տավուշում՝ 465։
«Մի փոքր դանդաղել է երեխաների գրանցումը դպրոցներում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ արդեն իսկ գործարկվել է վարձակալության ծրագիրը։ Կարծում եմ՝ մարդիկ այս պահին ավելի միջնաժամկետ կացարանի փնտրտուքի հարցերով են զբացված, որով էլ պայմանավորում են իրենց երեխաների դպրոց գնալը»,- ասաց Ժ.Անդրեասյանը։
Ներկայացված տվյալների համաձայն, արդեն իսկ 1000-ից ավելի դիմորդ է դիմել քոլեջներ, ուսումնարաններ։
«Տպավարությունն այն է, որ այս պահին այս համակարգի ուսանողների 45-50 տոկոսն արդեն իսկ դիմել է իր կրթության շարունակության համար»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։
Բուհական մակարդակում արդեն իսկ 1155 ուսանողներ հաշվառվել են Հայաստանի պետական բուհերում ու դրանց մասնաճյուղերում։ Սա նույնպես, ըստ նրա, գրեթե 50 տոկոսն է։
Արցախի Հանապետությունից 1500 ուսուցիչներ Հայաստանում են։ Ժ. Անդրեասյանը կարծում է՝ նրանք բոլորն էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակի (kadrer.emis.am) միջոցով կկարողանան իրենց հարմար աշխատանք գտնել։
«Հարթակի գործարկման պահին՝ հոկտեմբերի 16-ի երեկոյան, գրանցված էր 1422 թափուր աշխատատեղ։ Այս պահին արդեն ունենք 1341, ինչը նշանակում է արդեն 81 ուսուցիչ այս հարթակի միջոցով ընտրել է իրեն հարմար աշխատավայրը, նախարարությունը նրանց կուղեգրի արդեն այդ աշխատավայրեր»,- ասաց Ժ. Անդրեասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել են այն բուհերի ցանկերը, որտեղ կարող են ուսումը շարունակել Արցախից բռնի տեղահանված ուսանողները
- Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը
- Կգործարկվի հարթակ, որով Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են դիմել և համալրել թափուր աշխատատեղերը
- Արցախից բռնի տեղահանված ուսանողները պահանջում են վերաբացել Արցախի մայր բուհը
- ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, տեղեկացնում ու միաժամանակ տեղեկացնում
- Արցախից բռնագաղթած արդեն ավելի քան 500 ուսանող դիմել է ՀՀ բուհեր. Ժաննա Անդրեասյան
- Ֆիզմաթ դպրոց. Աշակերտ ընդունելու հնարավորություն այլևս չունենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան