Իսրայելը կոչ է անում իր քաղաքացիներին շտապ հեռանալ Թուրքիայից
Ներկայումս Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիները պետք է շտապ լքեն այս երկիրը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նման հանձնարարական է տրվել Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի կողմից։
«Արտասահմանում իսրայելցիների դեմ ահաբեկչական սպառնալիքների շարունակական աճի լույսի ներքո Թուրքիայի համար ճանապարհորդության ռիսկի նախազգուշացումը բարձրացվել է ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի վրա: Թուրքիայում գտնվող բոլոր իսրայելցիները պետք է հնարավորինս շուտ հեռանան»,-ասվում է ԻսրայելիԱզգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:
ԱԱԽ-ի հանձնարարականում նաև նշում է, որ Գազայի հատվածում իսրայելական բանակի ռազմական գործողության մեկնարկից հետո «արձանագրվել է ամբողջ աշխարհում հրեաների և իսրայելցիների դեմ ահաբեկչական սպառնալիքների զգալի աճ»։ Իսրայելցիներին, ովքեր դեռ չեն լքել Թուրքիան, խորհուրդ է տրվում ավելի շատ նախազգուշական միջոցներ ձեռնարկել, հնարավորինս կրճատել իրենց ժամանակը հասարակական վայրերում, նվազագույնի հասցնել իսրայելական կամ հրեական խորհրդանիշների օգտագործումը և խուսափել Իսրայելի կամ հրեական թեմաների հետ կապված վայրեր այցելելուց:
Բացի այդ, թարմացված հանձնարարականը Մարոկկո մեկնող իսրայելցիների համար ռիսկի մակարդակը բարձրացրեց 2-րդ մակարդակի: Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ է տրվում «ավելացված նախազգուշական միջոցներ ձեռնարկել», երբ գտնվում են այդ թագավորությունում:
Հարակից հրապարակումներ`
- Գազայում ավելի քան 500 մարդ է զոհվել հիվանդանոցին Իսրայելի հարվածի հետևանքով
- «Շատերը դժվարությամբ են ընկալում, որ Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի առաջխաղացումը բխում է ԱՄՆ և ՆԱՏՕ շահերից»
- Էրդողանը ԱՄԷ նախագահի հետ քննարկել է Իսրայելի և Պաղեստինի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները