«Հրապարակ». Ի՞նչ հարաբերություններ ունեն Արցախի և Հայաստանի իշխանավորները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի վտարանդի իշխանությունների ներկայացուցիչների և ՀՀ իշխանավորների միջև կապը գրեթե ամբողջությամբ խզված է։ ԱՀ կառավարությունը ողջ կազմով Հայաստանում է, արցախցի նախարարները գրեթե ամեն օր հավաքվում են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում: Նրանցից ոմանք փորձել են հայաստանյան գործընկերների հետ հանդիպել, քննարկել ոլորտային խնդիրներ, փորձել տեղահանվածների, դիցուք` կրթական, առողջապահական և այլ խնդիրներին ավելի համակարգված լուծում տալ, սակայն, ժողովրդի լեզվով ասած` նրանց ցրել են:
Միակ կապը, կարելի է ասել, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանի միջև է քիչ թե շատ գործում` միմյանց հետ քննարկում են տեղահանվածների հումանիտար խնդիրները, դրանց լուծման ուղիները։ ԱՀ պաշտոնյաները տպավորություն ունեն, որ Փաշինյանն ու նրա կաբինետը փորձում են Արցախը ջնջել անգամ մարդկանց հիշողությունից, ցույց տալ, որ Արցախ չի եղել, ու ցանկություն էլ չկա «վառ պահել հիշատակը»։
Ի դեպ, ԱՀ քաղաքական էլիտան ևս ճամբարների է բաժանվել․ ոմանք կողմ են ՀՀ իշխանությունների դեմ կոշտ հայտարարություններ անելուն՝ այն առումով, որ հայրենիքից, տնից-տեղից զրկել են իրենց, հիմա էլ աշխատավարձից են զրկում, որը հնարավորություն կտար մի քանի ամիս ապրել։ Ոմանք էլ, այդ թվում՝ նախագահ Շահրամանյանը, կարծում են, որ չի կարելի սրել իրավիճակը, հիմա միայն տարհանված արցախցիների խնդիրներն են կարևոր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում