«Հրապարակ». Երդվյալ «նիկոլական» Գնել Սարգսյանը կնշանակվի՞ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական շրջանակներում լուրեր կան, որ ՔՊ-ի քարոզիչներից մեկը` երդվյալ «նիկոլական» Գնել Սարգսյանը, հնարավոր է նշանակվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Այս համայնքը կոալիցիայի արդյունքում ՔՊ-ն զիջել է «Հանրապետություն» կուսակցությանը, սակայն ներքին պայմանավորվածություն կա, որ փոխթաղապետերից մեկը ՔՊ-ի քվոտայով նշանակվի։
Այս նշանակման մասին լուրը դժգոհությունների ալիք է բարձրացրել թիմի ներսում. անգրագետ, բարձրագույն կրթություն չունեցող դերասանը, որն առաջին պլան է եկել բացառապես ընդդիմությանը հայհոյելու-քննադատելու պատճառով, անգամ փոխթաղապետի պաշտոնին արժանի չէ` կարծում են ՔՊ-ում։
ՔՊ-ում դժգոհություն կա նաև մյուս թաղապետերի փոփոխության մասով: Կարծես թե վերջնական որոշում է կայացվել՝ փոխելու բոլոր վարչական ղեկավարներին, բացի Քանաքեռ-Զեյթունի ու Շենգավիթի թաղապետերից, չնայած նրանցից մի քանիսը ՔՊ-ի համար ավելի լավ արդյունք են ապահովել, քան Քանաքեռ-Զեյթունը ղեկավարող, նախկին ԲՀԿ-ական Արտակ Հովակիմյանը և Շենգավիթի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում