Վրաստանի խորհրդարանը չկարողացավ Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անել
Վրաստանի խորհրդարանը չկարողացավ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անել իմփիչմենթի միջոցով: Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Իմփիչմենթին աջակցել է 86 պատգամավոր, մեկ պատգամավոր դեմ է քվեարկել: Նախագահը կհամարվեր պաշտոնանկ արված, եթե այս որոշմանն աջակցեր խորհրդարանի ամբողջական կազմի առնվազն երկու երրորդը, այսինքն100 պատգամավոր: «Վրացական երազանքը» և նրա աջակիցներն ներկայում ունեն 89 մանդատ։
Ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը հայտարարել է իմփիչմենթի նիստը բոյկոտելու մասին։
«Վրացական երազանք»-ը Սահմանադրության խախտման հիմքով նախագահի իմփիչմենթի ընթացակարգ է նախաձեռնել այն բանից հետո, երբ Զուրաբիշվիլին առանց կառավարության թույլտվության այցելել է եվրոպական մայրաքաղաքներ։
Հարցն ուղարկվել է Սահմանադրական դատարան, որը հաստատել է նախագահի կողմից Սահմանադրության խախտումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան