Adobe-ի նախագահ Շանթանու Նարայեն արժանացել է ՏՏ Հայաստանի պետական մրցանակին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհի խոշորագույն և ծրագրային ապահովման առավել դիվերսիֆիկացված ընկերություններից մեկի՝ Adobe-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին, որն արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:
Փաշինյանը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է Նարայեյի նվաճումներին և նրա փորձը բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է հասարակության համար:
Շանթանու Նարայեն շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:
Հանդիպումից հետո կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 13-րդ արարողությունը:
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդագրին միացել են նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչները
- Եթե լուրերը ճիշտ են, ապա ՏՏ ոլորտում 20.000 աշխատողների կեսը Հայաստանից չեն. Արթուր Խաչատրյան
- ՏՏ ոլորտի մասնագետը դատի է տվել ղեկավարին՝ xx, yy և ????-ի հետևում տեսնելով սեռական ոտնձգություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան