Բաքվում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով նիստը
Հակարի կամրջի մոտ Կարմիր Խաչի մեքենայով բուժման նպատակով Հայաստան գալու ճանապարհին ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով քննությունը Բաքվի դատարանում այսօր կշարունակվի։ Այս մասին գրում են ադրբեձանական ԶԼՄ-ները։
Երեկվա նիստի ժամանակ ցուցմունք են տվել Խաչատրյանի «գործողություններից» իբր տուժածները՝ նրա համար պահանջելով ցմահ ազատազրկում։
Նշենք, որ Խաչատրյանը հայտարարել է՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, ադրբեջանցիների դեմ որևէ հանցագործության չի մասնակցել։
Դատավարությունը նախագահում է Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը։
Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի դատարանում Վագիֆ Խաչատրյանի համար ցմահ ազատազրկում են պահանջել
- Բաքվի դատարանում Վագիֆ Խաչատրյանի հայտարարությունները բողոքի ալիք են բարձրացրել
- Վագիֆ Խաչատրյանի փաստաբանը շաքար ունի
- Արցախի ՄԻՊ. Միջազգային հանրությունը պետք է ապահովի Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան
- ԱԳՆ. Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն
- Վագիֆ Խաչատրյանի դեմ ընթացող շինծու «դատավարությանը» արձագանքում է Ֆեյսբուքի հայկական տիրույթը
- Վագիֆ Խաչատրյանը՝ Բաքվի դատարանում
- Բաքվում մեկնարկում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
- Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվում առաջին դատական նիստն են նշանակել
- Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան