Ահազանգ. Հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք Լեռնային Ղարաբաղում են, մահվան մեծ վտանգի տակ են
Հաշմանդամության եվրոպական ֆորումը երեկ՝ հոկտեմբերի 17-ին, բաց նամակով դիմել է միջազգային հանրությանը (Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին և Եվրոպական միությանը) և Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին։
Հաշմանդամության եվրոպական ֆորումը կոչ է արել բոլոր դերակատարներին ապահովել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժած հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը։
Կազմակերպությունը շեշտել է, որ հաշմանդամություն ունեցող տեղահանված անձինք պետք է լիարժեք հասանելիություն ունենան մարդասիրական օգնությանը, հիմնական ծառայություններին, մասնակցեն իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը։ Ի թիվս այլ առաջարկների՝ կազմակերպությունը նշել է. «Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է կարողանան վերադառնալ իրենց տները, եթե արդեն տեղահանված են, և ամբողջությամբ ընդգրկված լինեն օգնության ծրագրերում, եթե դեռևս Լեռնային Ղարաբաղում են»:
Մեկնաբանելով իրավիճակը՝ Հաշմանդամության եվրոպական ֆորումի նախագահ Յանիս Վարդակաստանիսն ասել է.
«Հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք Լեռնային Ղարաբաղում են կամ փախչել են Լեռնային Ղարաբաղից, լքվելու, բռնության և նույնիսկ մահվան մեծ վտանգի տակ են: Նրանք չեն կարող անտեսվել, և այդ պատճառով մենք կոչ ենք անում կառավարություններին և օգնություն ցուցաբերող գործակալություններին կատարել իրենց պարտականությունները և ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք պաշտպանված լինեն, ստանան աջակցություն և ներգրավվեն որոշումների կայացման բոլոր գործընթացներում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան