Արցախից բռնի տեղահանված 32 անձի վիճակը դեռ ծանր է, 9-ինը՝ ծայրահեղ ծանր
Հայաստանի տարբեր բուժհաստատություններում իր բուժումը շարունակում է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 180 անձ, 32-ի վիճակը ծանր է, 9-ինը՝ ծայրահեղ ծանր։ Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Վերջին շաբաթվա ընթացքում 75 բուժառու դուրս է գրվել, բայց շարունակում են գտնվել բժիշկների հսկողության ներքո։
Ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում արդեն իսկ կցագրվել է 35 հազար 550 անձ։
«Սա վկայում է այն մասին, որ մարդիկ արդեն որոշակիորեն տեղորոշվել են, իրենց վարձակալած բնակարաների և բնակվելու վայրերի հասցեները հստակեցրել, արդեն իսկ անցել են հաջորդող գործողություններին»,- ասաց նա։
Ն.Բաղդասարյանն ասաց, որ բռնի տեղահանված 560 բուժաշխատողի հայտ են ստացել։Նա հիշեցրեց, որ առողջապահության նախարարությունն իրականանցում է վերապատրաստման գործընթաց պետական պատվերի շրջանակներում, 300 անձ արդեն այս գործընթացն անցել է, որպեսզի չբավարարող կրեդիտները լրացնեն և աշխատանքի անցնեն տարբեր բուժհաստատությունների։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ 273 ավագ բուժաշխատողի, 59 միջին բուժաշխատողի թափուր տեղեր կան։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի 264 բուժառուից 97-ի վիճակը ծանր է, 12-ինը՝ ծայրահեղ ծանր.Առողջապահության փոխնախարար
- Արցախից բռնի տեղահանված 95 անձի վիճակը գնահատվում է ծանր
- Արցախից բռնի տեղահանվածներից 302-ը դեռ հիվանդանոցներում են․ 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան