Իրանի ԱԳՆ ղեկավարը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումը ցեղասպանություն է որակել
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դատապարտել է Գազայի Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակումը և այն անվանել ցեղասպանություն՝ կատարվածի համար մեղադրելով Իսրայելին։ ՏԱՍՍը գրում է, որ այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Քուվեյթի իր գործընկեր Սալեմ Աբդուլլահ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ հանդիպման արդյունքներով։
«Շնորհակալություն հայտնելով Քուվեյթին՝ ընթացիկ իրադարձությունների սկզբից ի վեր Պաղեստինին աջակցելու իր հաստատակամ դիրքորոշման համար, նա հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմի հարձակումները Գազայի վրա պետք է անհապաղ դադարեցվեն, և անհրաժեշտ է սկսել մարդասիրական օգնություն ուղարկելը Գազայի ճնշված և պաշարված ժողովրդին»,-ասվում է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ որը հրպարակվել է Սաուդյան Ջիդդա քաղաքում արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների մակարդակով կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գործադիր կոմիտեի նիստից հետո:
Իրանի ԱԳՆ ղեկավարը դատապարտել է «Գազայի հատվածում Ալ-Ահլի հիվանդանոցի վրա կատարված հարձակումը և այդ արարքը համարել ռազմական հանցագործություն և ցեղասպանություն»։ Աբդոլլահիանը նաև կոչ է արել ԻՀԿ-ի նիստում դիտարկել Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու Իսրայելի փորձերը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն դատապարտում է Գազայի հատվածի հիվանդանոցի վրա հարձակումը
- Գազայում ավելի քան 500 մարդ է զոհվել հիվանդանոցին Իսրայելի հարվածի հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին