Դոլարի վերջին տատանումից հետո ապրանքները թանկացան ու էլ չէժանացան. Հարցում
Պանիրը, տավարի միսը, ձուն, ալկոհոլը, միրգ, բանջարեղենն ու այլ ապրանքներ վերջին մեկ տարում թանկացել են։ Փաստում է պաշտոնական վիճակագրությունը։ Նկատո՞ւմ են մարդիկ թանկացումներ։ Panorama.am-ը հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում։ Հարցման մասնակիցների մեծ մասը փաստեցին՝ թանկացումները տեղի են ունենում հաճախ։ Մի քանիսը նկատեցին՝ թանկացում չեն նկատում, քանի որ առևտուրը կատարում են բանկային քարտի միջոցով։
«Ըտենց բան չկա, որ չթանկանա»,-ասաց քաղաքացիներից մեկը։
«Յուրաքանչյուր տասը օրը մեկ, ամեն տեսակետից նկատվում է թանկացումը, առնվազն հինգից յոթ տոկոս՝ բոլոր ոլորտների մեջ»,-ավելացրեց մեկ ուրիշը։
«Ես չեմ նկատում, բայց շատերից եմ լսել, որ թանկացել է։ Որ քարտով ես առևտուր անում, չես նկատում, բայց լսել եմ»,-ասաց մի կին։
«Ամեն ինչ խորամանկության վրա է, ամենաշատն արժեքազրկված է դոլարը։ Ինքն իր իրական արժեքից հարյուր տոկոս ցածր է։ Բալանսը լրիվ խախտված է։ Էլ դրանից հետո թանկություններից խոսել պետք չի, արդեն պարզ է, որ մաեն ինչը փախած գին է, իսկ էս վերջին դոլարի տատանումը բերեց նրան, որ առաջնային անհրաժեշտության շատ ապրանքներ թանկացան ու էլ չիջան»,-ասաց քաղաքացիներից մեկը։
«Դեղերն էլ են ահագին թանկացել»,-նկատեց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերին մրգի և բանջարեղենի միջին գնաճը կազմել է 9.45%
- ՀՀ տնային տնտեսությունների 69%-ը հայտնում է բարձր գնաճի մասին, իսկ պետությունը՝ գնանկման
- Oգոստոսին գրանցվել է բենզինի 8.5% և դիզելային վառելիքի՝ 8.2% գնաճ
- Ո՞ր մթերքներն են էժանացել և որոնք թանկացել
- Փաշինյանի աչքալուսանքին ի պատասխան քաղաքացիները հիշեցնում են գնաճի մասին