Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն կժամանի Հայաստան
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այսօր ուշ երեկոյան աշխատանքային այցով կժամանի Հայաստան:Այս մասին հայտնում են Կառավարությունից։
«Հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և տիկին Շիմոնիտեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով:
Նախատեսված է Լիտվայի վարչապետի հանդիպումը Վահագն Խաչատուրյանի հետ:
Տիկին Շիմոնիտեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև «Թումո» ստեղծարար կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են