ԱՀԿ-ն դատապարտում է Գազայի հատվածի հիվանդանոցի վրա հարձակումը
Պաղեստինյան կողմը հաղորդել է Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով հարյուրավոր զոհերի մասին: Իսրայելը ճշտում է այս տեղեկությունը։ dw.com-ը, հղում անելով իսրայելական i24 հեռուստաալիքին, գրել է, որ իսրայելական բանակը հայտարարել է՝ ստուգում է հարվածի մասին տեղեկատվությունը: Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ ողբերգությունը կապված է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից հրթիռի անհաջող արձակման հետ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խստորեն դատապարտել է Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի վրա հարձակումը։
«Մենք կոչ ենք անում անհապաղ պաշտպանել քաղաքացիական անձանց և առողջապահական հաստատությունները», - հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը։
Նա նշել է, որ հարձակման մասին նախնական հաղորդագրությունները վկայում են հարյուրավոր զոհերի և վիրավորների մասին՝ չհստակեցնելով, թե որ կողմից է իրականացվել հարձակումը։
Հարակից հրապարակումներ`
- Պաղեստինում հայտարարել են, որ արդեն մի քանի ժամից չեն կարողանա բուժել վիրավորներին
- Իսրայելի և Պաղեստինի պատերազմի հետևանքով ավելի քան 300 հազար երեխա լքել է իր տունը
- Գազայում ավելի քան 500 մարդ է զոհվել հիվանդանոցին Իսրայելի հարվածի հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան