ԱՄՆ-ը կփակի Ադանայում գործող իր հյուպատոսությունը
Միացյալ Նահանգները որոշել է բողոքի ցույցերի ֆոնին անորոշ ժամանակով փակել իր հյուպատոսությունը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադանա քաղաքում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին իր կայքում հայտնում է Անկարայում դեսպանությունը ։
Ըստ թուրքական լրատվամիջոցների, չորեքշաբթի գիշերը Թուրքիայի մի շարք քաղաքներում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ կապված Գազայի հատվածում տիրող իրավիճակի հետ։ Ադանայում ցուցարարները քարեր ու Մոլոտովի կոկտեյլներ են նետել ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա։ Ադանայում է գտնվում նաև Ինջիրլիք ավիաբազայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերը:
«Ադանայում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կլինի այցելուների համար մինչև հաջորդ ծանուցումը: ԱՄՆ քաղաքացիները կարող են հետաձգել իրենց հանդիպումները և կսպասարկվեն Անկարայում ԱՄՆ դեսպանատանը: Թուրքիայում ԱՄՆ կառավարության աշխատակիցներին հանձնարարվել է նվազագույնի հասցնել ճանապարհորդությունները և խուսափել Ադանայի հյուպատոսական շրջան մեկնելուց »,-ասվում է դեսպանատան կայքում տեղադրված անվտանգության ծանուցման մեջ: