Թուրքիան և Ադրբեջանն այստեղ ունեն հայտարարված նպատակ՝ Հայաստանի նվաճում․ Ալեքսիս Օհանյան
Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը՝ կիսվելով ամերիկահայ լուսանկարչուհի Սքաութ Թուֆանքջյանի հրապարակմամբ, X-ի իր միկրոբլոգում ՝ գրել է․
«Մենք տոկուն ժողովուրդ ենք։ Բայց ինչո՞ւ մենք պետք է այդքան տոկուն լինենք 100 և ավելի տարի: Այն նույն մարդկանց, որոնք դեռևս ժխտում են մեր ցեղասպանությունը (որն իրենք են իրականացրել), գլոբալ տերությունների կողմից տրվել է ազատ իշխանություն՝ կազմակերպելու արտաքսում։ Մենք՝ բոլորս վախենում ենք, որ առաջիկա ամիսներին այն կհանգեցնի հայկական հողի ավելի մեծ նվաճման: Թուրքիան և Ադրբեջանն այստեղ ունեն հայտարարված նպատակ՝ Հայաստանի նվաճում»։
Նշենք, որ Թուֆանքջյանը լուսանկար է տեղադրել Արալեզի դպրոցներից մեկից, որում պատկերված են 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունից փրկվածների տների բանալիները։
Հարակից հրապարակումներ`
- Ուր էլ գնամ՝ Հայաստանն ինձ հետ է․ Ալեքսիս Օհանյան
- Մենք երբեք չենք ոչնչանա․Ալեքսիս Օհանյան
- Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գիրքը հայ ընթերցողի սեղանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան