ՔՊ-ական Էմմա Պալյանի ԱԺ աշխատասենյակը՝ սպասարան ամուսնու համար
«Ես այսօր «Ժողովուրդ» օրաթերթից եմ իմացել, որ ամուսինս Ազգային ժողովից աշխատավարձ է ստացել ու շատ զարմացել եմ։ Նման բան չկա, դա սուտ է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով լուրերին, որ իր ամուսինն աշխատանքի է տեղավորել խորհրդարանում:
«Իմ ամուսինը ԱԺ-ում գրանցված է որպես հասարակական հիմունքներով իմ օգնական: Նա մեկ դրամ անգամ չի վարձատրվում, անգամ աշխատանքային ստաժ չի համարվում: Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր լինելով, հաճախ եմ լինում Շիրակի մարզում և Գյումրիում, և երբ տեղափոխվում եմ Երևան, իմ ամուսինն է ինձ բերում ԱԺ: Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն ուղղակի հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք և իմ աշխատասենյակում սպասել, մինչև ես աշխատանքս ավարտեմ և վերադառնանք մարզ կամ այլ գործի: Դա էլ ոչ շատ հաճախ է լինում: Դա է նպատակը»,- ասել Է. Պալյանը։
Ինչ վերաբերում է եղբորը, ով նույնպես Ազգային ժողովում է աշխատում, Է. Պալյանը նշել է, որ նա երկար տարիներ նաև իրենց կուսակցական ընկերն է, եղբայրն իր օգնականը չէ, իրենց գործընկեր պատգամավորի օգնականն է:
«Այս մասին տվյալ լրատվամիջոցը ճիշտ է գրել, երեկ ինձ զանգել, պարզաբանում էին խնդրում և ես տվել եմ պարզաբանումը եղբորս պահով, բայց ամուսնուս պահով ինձ համար անակնկալ էր: Անգամ օրենքը թույլ չի տալիս, որ ես իմ ընտանիքի անդամներից որևէ մեկին գրանցեմ անձամբ ինձ օգնական։ Իմ ամուսինն այլ զբաղվածություն ունի։
Ես շատ զայրացած եմ իմ ամուսնու պահով, որովհետև այդտեղ չեղած գումարների մասին է խոսքը, և ես հարկ համարեցի պահանջել հերքում»,-ասել է նա:
Մանրամասն՝ NEWS.am-ի տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում