«Ժողովուրդ». Ադրբեջանական կողմը Սամվել Բաբայանին սուտասան և ապատեղեկատվություն տարածող է համարել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական ագրեսիվ գործողությունների ընթացքում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապվել է Ադրբեջանի ԱԱԾ պետի տեղակալի հետ։
Նա առաջարկել է շտապ դադարեցնել կրակը, և, որպես նորընտիր նախագահ, առաջարկել է՝ իր փոխարեն մեկ ուրիշ՝ ավելի ընդունելի մարդ մասնակցի բանակցություններին (գուցե իր ընտրությունն է հարձակման պատճառ դարձել), միայն թե Արցախի ցեղասպանությունը կանգնեցվի:
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Սամվել Շահրամանյանը հնչեցրել է նաև կոնկրետ անուններ՝ առաջարկելով, որ ԼՂՀ իշխանության կողմից Սամվել Բաբայանը ներգրավվի բանակցություններում, սակայն ադրբեջանական կողմը նրան սուտասան և ապատեղեկատվություն տարածող է համարել՝ առաջարկելով Բաբայանին Հայաստան ուղարկել:
Շահրամանյանն առաջարկել է նաև Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, սակայն ադրբեջանական կողմը նրա մասով էլ առաջարկել է ուղարկել Հայաստան և դատապարտել նրան: Սամվել Շահրամանյանի մյուս առաջարկների հետ չհամաձայնելով՝ ադրբեջանական կողմը պնդել է, որ իրենց պահանջները պետք է կատարվեն, պարզապես պետք է ստորագրել Արցախի Հանրապետությունը լուծարելու հայտարարությունը, և այդ դեպքում կրակը կդադարի, ու արցախցիները անվտանգ կապրեն իրենց տներում:
Շահրամանյանը բավարարել է առաջարկը ուժի սպառնալիքի տակ, փոխհամաձայնեցված տեքստը հանրայնացրել է, ինչի արդյունքում, իհարկե, կրակը դադարեց, բայց Արցախի Հանրապետությունը մի քանի օրվա ընթացքում ամբողջությամբ հայաթափվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան