
Իրանը քննարկում է Գազա դեղորայք և բժշկական խումբ ուղարկելու հարցը
ԻԻՀ առողջապահության և բժշկության նախարար Էբրահիմ Այնոլլահին Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջերկրածովյան բաժնի տնօրենի հետ զրույցում ասել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է Գազայի հատված ուղարկել բուժանձնակազմ, բժշկական սարքավորումներ և դեղորայք», գրում է ParsToday-ը։
Նա հավելել է. «Բժշկական հանրությունը պահանջում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մուտքն ու լուրջ գործողությունները Պաղեստինի ժողովրդին օգնելու ոլորտում»։
Էյնոլլահին նաև նշել է. «Իրանցի բժիշկների և բուժքույրերի համար անտանելի է տեսնել Գազայի բնակիչներին, ովքեր չունեն բուժման համար ամենատարրական բժշկական սարքավորումներն ու դեղամիջոցները»: